Բաժիններ՝

Հայտնի են դարձել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է քիմիայի բնագավառում 2017 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիրներին։

Մրցանակն ստացել են Ժակ Դյուբոշեն, Յոահիմ Ֆրանկը եւ Ռիչարդ Հենդերսոնը՝ «բարձր լուծաչափի կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի զարգացման համար՝ լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի որոշման նպատակով» ձեւակերպմամբ: Կրիոէլեկտրոնային միկրոսկոպիան այսօրվա դրությամբ բջիջների եւ մոլեկուլների առանձնահատությունների ուսումնասիրման գլխավոր մեթոդներից մեկն է:

Նման մանրադիտակի շնորհիվ գիտնականները կարող են հետեւել կենդանի բիոմոլեկուլներին եւ ուսումնասիրել բջիջներում սպիտակուցների եռաչափ արտացոլումները: Նոբելյան մրցանակի հաջորդ դափնեկիրը՝ գրականության բնագավառում, կհայտարարվի հոկտեմբերի 5-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031