«Պաուլո Դիբալային տեսնում եմ «Ռեալում» կամ «Մանչեսթերում». Մինո Ռայոլա
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է այնպիսի ֆուտբոլիստների շահերը, ինչպիսիք են Ջանլուիջի Դոնարուման, Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան, ակնկալում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան կհեռանա «Յուվենթուսից»:
«Ես կարծում եմ, որ Դիբալան կհեռանա «Յուվենթուսից»: Նրա տարիքում առաջնորդ լինելը հեշտ չէ: Ես նրան տեսնում եմ «Ռեալում» կամ «Մանչեսթերում»՝ կամ «Սիթիում», կամ «Յունայթեդում»՝ հաջող ելույթ ունենալիս»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում RAI Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը