Բաժիններ՝

Պուտինի կարծիքով՝ ԿԺԴՀ-ի վրա ճնշումը փակուղի է տանում

Կորեական թերակղզու իրադրությունը հարկավոր է կարգավորել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների առաջադրման: Այս մասին գրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր «BRICS. դեպի ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ» հոդվածում, որը զետեղված է Կրեմլի կայքում:

«Վերջին ժամանակներս Կորեական թերակղզում իրադրությունը սրվել է եւ հավասարակշռությունը պահպանում է ընդգրկուն հակամարտության եզրին: Ռուսաստանի կարծիքով՝ այն հաշվարկը, թե ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրերը կարելի է կանգնեցնել բացառապես Փենյանի վրա ճնշում գործադրելով, թյուր է եւ անհեռանկարային»,- նշել է Պուտինը BRICS-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա Չինաստանում:

«Սադրանքները, ճնշումը, ռազմաշունչ եւ վիրավորական հռետորաբանությունը ոչ մի տեղ չտանող ուղի են»,- հավելել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս