Թրամփը կհայտարարի Աֆղանստան հավելյալ չորս հազար զինծառայողներ ուղարկելու մասին.CBS
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 21-ին կհայտարարի Աֆղանստան լրացուցիչ չորս հազար ամերիկացի զինծառայողներ ուղարկելու մասին: Այդ մասին նախօրյակին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
«Պաշտոնատար անձինք սպասում են, որ նախագահը կհայտարարի ռազմավարության մասին, որը համապատասխանում է տեղերում զորահրամանատարների պահանջներին և թույլ է տալիս Աֆղանստան ուղարկել շուրջ չորս հազար զինծառայողների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կկհայտարարվի նաև Պակիստանի վրա ճնշում գործադրելու մասին ահաբեկիչներին ապաստան տրամադրելու հարցում:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը երկուշաբթի երեկոյան հանդես կգա ամերիկացի զինծառայողներին ու ժողովրդին հասցեագրված ուղերձով, որում կարծարծի Աֆղանստանի և Հարավայի Ասիայի իրադրությունը:
ԱՄՆ-ի նախագահը օգոստոսի 20-ին Վաշինգտոն է վերադարձել Բեդմինսթերում (Նյու Ջերսիի նահանգ) իր գոլֆ-ակումբում անցկացրած 17-օրյա արձակուրդից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: