ԵԼ փլեյ-օֆֆ. Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդարը» կմրցի «Ֆեներբախչեի» հետ
Տեղի է ունեցել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ մակենդոնական «Վարդարը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը, կմրցի թուրքական «Ֆեներբախչեի» հետ:
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են 20 զույգեր: Այդ զույգերն են՝
- «Օսիեկ»-«Աուստրիա» Վիեննա
- «Ցրվենա Զվեզդա»-«Կրասնոդար»
- «Պանատինաիկոս»-«Ատլետիկ»
- «Ապոլոն»-«Միդտյուլան»
- «Բրյուգե»-ԱԵԿ
- «Էվերթոն»-«Հայդուկ»
- «Հաբնարֆյորդյուր»-«Բրագա»
- «Այաքս»-«Ռուսենբորգ»
- «Ալտախ»-«Մաքաբի Թել-Ավիվ»
- «Ուտրեխտ»-«Զենիթ»
- «Դոմժալե»-«Մարսել»
- «Վարդար»-«Ֆեներբախչե»
- «Պարտիզան»-«Վիդեոտոն»
- «Լեգիա»-«Շերիֆ»
- «Վիտորուլ»-«Զալցբուրգ»
- «Վիկտորիա» Պլզեն-«Լառնակա»
- «Դինամո» Զագրեբ-«Սկենդերբեու»
- ԲԱՏԷ-«Ալեքսանդրիա»
- «Լուդոգորեց»-«Սուդավա»
- ՊԱՕԿ-«Էստերսունդ»
Օգոստոսի 17-ին կկայանան առաջին խաղերը, իսկ օգոստոսի 24-ին՝ պատասխան հանդիպումները:
Սիրարփի Աղաբաբյան