Արաբո Իսպիրյանի և Գեղարքունիքի նախկին մարզպետի դստեր հարսանիքը տեղի կունենա Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երգիչ Ներսիկ Իսպիրյանի որդու՝ Արաբոյի և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի դստեր հարսանիքը տեղի կունենա Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում:
Չնայած ի սկզբանե փեսացուի ծնողները ցանկացել են հարսանիքը կազմակերպել բացօթյա վայրում՝ աչքի տակ ունենալով հատկապես Վահագնի թաղամասը, սակայն, մեր տեղեկություններով, միայն տարածքը հատկացնելու համար կլորիկ գումար են պահանջել նրանցից, ինչը որոշումը փոխելու հիմք է հանդիսացել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։