«Ելքն» արձակուրդներից հետո կքննարկի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը

Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը խմբակցությունում դեռևս չեն քննարկել: 168.am-ի հետ զրույցում Է. Մարուքյանն ասաց, որ իր առաջարկը դեռևս չի քննարկվել, քանի որ հիմա գրեթե բոլորն արձակուրդում են:

Հիշեցնենք, որ Է. Մարուքյանն Ազգային ժողովում առաջարկ էր հնչեցրել, որ Հայաստանը պետք է սկսի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց: Դրանից հետո նույն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտնել էր, որ աջակցում է Է. Մարուքյանի առաջարկին, սակայն Ն. Փաշինյանը դեռևս որևէ գնահատական չի հնչեցրել այդ հարցի հետ կապված:

Հարցին՝ փաստորեն, նախատեսվո՞ւմ է քննարկում այդ հարցի վերաբերյալ, Է. Մարուքյանն այսպես պատասխանեց. «Բոլոր հարցերով էլ պետք է լինեն քննարկումներ, չկա հարց, որ մենք չքննարկենք»:

Տեսանյութեր

Լրահոս