Բաժիններ՝

Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում, օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.70C է, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…260C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,70C (43,70C – 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 300C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…110C-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր-ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18…210C, առավելագույնը` 37…390C): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…180C), իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 150C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ: Այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև -2…-30C:

Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015 թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում`միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34 մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%-ը: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60 մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11 մմ:

Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորում` 1-4 օր:

Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է՝ միջինը 3-4 օր:

Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26…270C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39…400C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 15…170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12…130C, միջին բացարձակ առավելագույնը` 37…390C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…11 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…180C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 29…340C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5…80C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3…70C, միջին բացարձակ առավելագույնը` 25…320C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…46 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…190C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչև 30…340C, ամսվա երկրորդ կեսին՝  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5…90C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3…70C, միջին բացարձակ առավելագույնը` 27…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40…60 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19…220C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 35…390C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 6…110C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8…120C, միջին բացարձակ առավելագույնը` 30…320C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…55 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26…270C, լեռնային շրջաններում` 18…200C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝  ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև 38…390C, լեռնային շրջաններում` 28…330C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև 12…150C, լեռնային շրջաններում` 5…100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում` 12…130C, լեռնային շրջաններում` 5…60C, միջին բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ 35…380C, լեռնային շրջաններում` 27…280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝  9…20 մմ, լեռնային շրջաններում՝ 26…30 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25…260C, նախալեռնային շրջաններում` 17…190C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև 39…400C, նախալեռնային շրջաններում` 29…330C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13…150C, նախալեռնային շրջաններում` 5…100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում` 11…150C, նախալեռնային շրջաններում` 5…80C, միջին բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում՝ 35…370C, նախալեռնային շրջաններում` 29…310C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8…30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15…40 մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26…270C. որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39…400C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13…150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 130C, միջին բացարձակ առավելագույնը` 370C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…10 մմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս