Բաժիններ՝

Նույնիսկ անջատված սմարթֆոնի դեպքում Google-ի հավելվածը ձեր հարազատներին կհայտնի ձեր գտնվելու վայրի մասին

Google-ի «Վստահված կոնտակտներ» հավելվածը  կարող է հայտնել ձեր հարազատներին և ընկերներին, թե որտեղ եք դուք անգամ այն ժամանակ, երբ սմարթֆոնն անջատված է կամ ռադիոծածկույթից դուրս։

Հավելվածը ձեր ընկերներին թույլ կտա իմանալ ձեր գտնվելու վայրը, բացի այդ, եթե հեռախոսը միացված է և ձեզ մոտ է, ապա հավելվածը կհայտնի ձեր մտերիմներին, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Դուք ևս կարող եք հետևել ձեր հարազատներին։

«Վստահված կոնտակտներ» հավելվածը պահում է ձեր կոորդինատներն ամպային պահոցներում, և երբ դուք երկար ժամանակ անհասանելի եք լինում, այդ տվյալները հասանելի են դառնում ձեր կողմից վստահված անձանց։

Կարդացեք նաև

iOS-ի համար նախատեսված հավելվածը կարող է անգամ ինքուրույն հաղորդել ձեր հարազատներին ձեր գտնվելու վայրի մասին։

Google-ը փոփոխություններ է արել նաև հավելվածի՝ Android-ի համար նախատեսված տարբերակում։ Հիմա արդեն կարելի է ընտրել, թե կապի բացակայության դեպքում՝ որքա՞ն ժամանակ անց հավելվածը պետք է տեղեկացնի ձեր ընկերներին ձեր գտնվելու վայրի մասին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս