Արմավիրի մարզում` ձորում, հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին
Հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փրկարարները 1965 թ. ծնված Մ. Ս.-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի։