46-ամյա կնոջը ծեծել է ամուսնու ընկերը
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երեւանում, 46-ամյա կինն ահազանգել է, թե ամուսնու թմրամոլ ընկերը իրեն ծեծի է ենթարկել:
«Փաստինֆոյի» տեղեկություններով, վիճաբանություն է ծագել, որի ժամանակ էլ կնոջ ամուսնու ընկերը հարվածներ է հասցրել կնոջը, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է կատարվում: