Բաժիններ՝

Վերատին դեմ չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մտածում է ԱՊԼ տեղափոխվելու մասին:

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Վերատին մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերն այդպես էլ չկայացավ: Հիմա Մարկոն դեռ հույս ունի, որ կտեղափոխվի «կապտանռնագույնների» շարքերը, բայց չի բացառում նաև այլ տարբերակներ:

Ինչպես հաղորդում է Express պարբերականը, Վերատին բաց է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար: Իտալացին դեմ չէ փորձել ուժերը Անգլիայի առաջնությունում:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանն իր թիմի կազմում անցկացրել է 43 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ և կատարել է 8 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս