ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հուլիսի 23-ին, ժամը 17:09-ից մինչև 17:24-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 240 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: