«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է պայմանագիրը՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով
Բրազիլացին փարիզեցիների հետ հնգամյա պայմանագիր կստորագրի: ՊՍԺ-ն պատրաստ է որպես բոնուս հարձակվողին վճարել 40 մլն եվրո՝ պայմանագիրը ստորագրելու համար: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, հարձակվողի տարեկան աշխատավարձի 5 տոկոսի չափով գումար կհատկացվի նաև Նեյմար Դա Սիլվային՝ ֆուտբոլիստի հորը:
Նեյմարը մի քանի հյուրանոցների շրջանառությունից կստանա նաև տոկոսներ: Հյուրանոցները պատկանում են ՊՍԺ-ի սեփականատերերին:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, փարիզեցիները հույս ունեն ձևակերպել գործարքը մինչև հուլիսի 26-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն կվճարի Նեյմարի համար 222 մլն եվրո հրաժարագինը:
«Բարսելոնայի» կազմում անցկացրած 186 խաղերում Նեյմարը դարձել է 105 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը