Բաժիններ՝

Սիցիլիական թխվածքաբլիթ՝ նուշով և մեղրով. հիացրեք ընտանիքի անդամներին

Բաղադրիչներ

1. Նարնջի կեղև – 1 հատ
2. Մեղր – 25 գ
3. Ցուկատ – 100 գ
4. Ձվի սպիտակուց – 6 հատ
5. Շաքարավազ – 400 գ
6. Նուշ – 500 գ
7. Ձիթապտղի յուղ – 30 գ

Պատրաստման եղանակը

1. Նուշի վրա եռացրած ջուր լցնել, թողնել 10 րոպե, որից հետո ջուրը թափել և կեղևազրկել: Կեղևազրկված նուշը լցնել տապակի մեջ և մի փոքր չորացնել կրակի վրա: Չորացրած նուշը վերածել ալյուրի՝ սրճաղացի օգնությամբ:

2. Բլենդերի օգնությամբ ցուկատը դարձնել միասեռ մածուկ:

3. Խառնել նուշի ալյուրը, շաքարավազը, ցուկատի մածուկը, նարնջի կեղևը: Ավելացնել մեղրը և ձիթապտղի յուղը: Հետո ավելացնել սպիտակուցները և փափուկ խմոր հունցել:

4. Ստացված խմորը լցնել հրուշակագործական պարկի մեջ և դրա օգնությամբ թխվածքաբլիթներ ձևավորել պերգամենտով պատված տապակի մեջ: Զարդարել ամբողջական նուշով:

5. Թխվածքաբլիթները թխել նախապես 160 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 15 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս