Բաժիններ՝

Կառավարությունն աջակցելու է հայկական և օտարերկրյա ընկերությունների համագործակցությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայկական և օտարերկրյա ընկերությունների համագործակցության ձևավորման մեխանիզմներ է ստեղծելու: Հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Սա հնարավորություն է տալու մեր ընկերություններին, որոնք Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում արտահանման փորձ ունեն, համագործակցել այլ երկրների նմանատիպ ընկերությունների հետ: Հայկական ընկերություններն, օգտագործելով այլ երկրների ընկերությունների՝ տեղական շուկայի մասին տեղեկացվածությունը, կկարողանան միասնական օպերատորի ձևավորմամբ նպաստել հայկական ապրանքների արտահանման գործընթացին»,- ընդգծեց Ազիզյանը:

Նախարարի տեղակալն անդրադառնալով ոսկերչական իրերի արտահանման հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ դրանք հիմնականում կապված են դրոշմավորման հետ:

«Ոսկերչության ոլորտը Հայաստանի համար բավականին մեծ ներուժ ունեցող ուղղություն է: Արտահանման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջանում դրոշմավորման հետ կապված, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների շրջանակում: Նախարարությունը այժմ նախագիծ է մշակել, որը հնարավորություն կտա ԵԱՏՄ բոլոր երկրներում փոխճանաչելի դարձնել այն, ինչը կպարզեցնի և կդյուրացնի արտահանողների համար ելքը դեպի Միության շուկա»,- եզրափակեց Ազիզյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս