Բաժիններ՝

Ջենովայի ցուցահանդեսում կալանք են դրել Մոդիլյանիի կեղծված գործերի վրա

Իտալիայի ոստիկանությունն առգրավել է Ամեդեո Մոդիլյանիի 21 ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում էին Ջենովայի Պալացո Դուկալեում (Դքսի պալատում)՝ այդ նավահանգստային քաղաքի կենտրոնական ցուցահանդեսային հարթակներից մեկում: Ինչպես հուլիսի 14-ին հաղորդել է ANSA գործակալությունը, ենթադրվում է, որ այդ գործերը կեղծված են։

Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել տակավին մայիսի վերջին, երբ ահազանգում է ստացվել տոսկանացի հավաքորդ Կառլո Պեպիից, որը վկայակոչել է հայտնի արվեստաբան Մարկ Ռեստելինիի կարծիքը: Ինչպես պնդում է մասնագետը, բոլոր կեղծումները լավ հայտնի են, եւ դրանց վերաբերյալ կան բոլոր փաստաթղթերը եւ գիտական ապացույցները: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ցուցադանքում ցուցադրված գործերի մեկ երրորդին, որոնք բերվել են արտասահմանյան տարբեր թանգարաններից եւ մասնավոր եվրոպական եւ ամերիկյան հավաքածուներից:

Ինչպես ճշտել է ANSA-ն, հետաքննություն է սկսվել երեք անձանց նկատմամբ, որոնց անունները չեն ճշտվում: Թանգարանի տնօրինությունը հայտարարել է ցուցահանդեսի ժամկետից շուտ փակման մասին: Այն բացվել էր մարտի 16-ին եւ աշխատանքը շարունակում էր նույնիսկ բողբոքված սկանդալից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս