Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հուլիսի 13-ին հրաման է ստորագրել նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Թիվ 322-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Արթուր Ստեփանի Գոյունյանը: