Բաժիններ՝

Թիլերսոնը երկխոսության կոչ է արել Պարսից ծոցի ճգնաժամի մասնակիցներին

Քուվեյթի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Պարսից ծոցի ճգնաժամի մասնակիցներին ուղղված համատեղ կոչը դարձել է պետքարտուղար Ռելս Թիլերսոնի մերձավորարեւելյան շրջագայության արդյունքը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարը հուլիսի 10-ի երեկոյան Ստամբուլից Քուվեյթ է ժամանել Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի հրավերով, որը միջնրդ է հանդես է գալիս կարգավորման հարցում: Նա Էմիրությունից մեկնել է Քատար, իսկ հետո՝ Սաուդյան Արաբիա, որպեսզի տարածաշրջանի ղեկավարների հետ քննարկի ստեղծված իրադրությունը։

Էլ Քուվեյթում մամուլի համար փակ բանակցություններում, որոնց մասնակցում էին Թիլերսոնը, Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդական Մարկ Սիդվելը եւ Քուվեյթի ԱԳ նախարարության ղեկավար շեյխ Սաբահ ալ Խալեդ ալ Համադ աս Սաբահը, ընդունվել է համատեղ հայտարարություն:

«Քուվեյթը, ԱՄՆ-ը, Մեծ Բիտանիան բոլոր կողմերին տարածաշրջանում ներկայիս ճգնաժամը շուտափույթ կասեցնելու եւ երկխոսության միջոցով դրա լուծում մշակելու կոչ են արել»,- հաղորդել է KUNA գործակալությունը: Այս առնչությամբ Լոնդոնը եւ Վաշինգտոնը հայտարարել են, որ լիովին հավանություն են տալիս Քուվեյթի ղեկավարի միջնորդական ջանքերին, հաղոդրել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս