 
                        Շրի Լանկայում աճում է տարերքի զոհերի թիվը
 
                                    Շրի Լանկայում հորդառատ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասելէ 164-ի, ինչի մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 146 զոհվածների եւ անօթեւան մնացած 500 հազար բնակիչների մասին: Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա
Սիրիսենան անցած հանգստյան օրերին այցելել է երկրի՝ տարերքից առավել տուժած տարածաշրջաններ եւ հավաստիացրել տեղի բնակիչներին, որ նրանց համար կկառուցվեն նոր տներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        