Բաժիններ՝

Այս գեղեցիկ տորթերի պատրաստումը տևում է 3 օր

Հրուշակագործ Քսենիա Պենկինայի պատրաստած հայելային տորթերի կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել: Նույնիսկ եթե Դուք քաղցրասեր չեք, ապա կգնահատեք այդ տորթերի գեղեցկությունը:

«Ես պատրաստում եմ ամենահայտնի՝ հայելային ջնարակով պատված տորթերը: Մեկ տորթի պատրաստման համար անհրաժեշտ է 3 օր՝ շատ յուրահատուկ և հազվագյուտ տեխնիկայի պատճառով: Տորթերը պատրաստվում են բնական բաղադրիչներից՝ իրական սերուցք, կաթ, մրգեր և հատապտուղներ, շոկոլադ և բարձրորակ թխվածքաբլիթներ:

Ամեն ինչ պատրաստվում է զրոյից: Եթե տորթը ճիշտ է պատրաստված և պատված է հայելային ջնարակով, որի հիմքը հաճախ շոկոլադն է, ապա տորթի մեջ Դուք կարող եք տեսնել Ձեր արտացոլանքը»,- Քսենիայի խոսքերն է մեջբերում BoredPanda-ն:  

Պատրաստեց Անի Գաբուզյանը 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս