Բաժիններ՝

Ֆրանսիայի նախարարը հաստատել է երկրի հատուկ ստորաբաժանումների ներկայությունը Սիրիայում

Ֆրանսիայի զինված ուժերի նոր նախարար Սիլվի Գուլարը հաստատել թ ֆրանսիական հատուկ ուժերի ներկայությունը Սիրիայի տարածքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում որոշակի գործողություններ անցկացնելու նպատակով։

«Մենք ունենք հատուկ ուժեր, որոնք որոշակի գործողություններ են կատարում»,-­ասել է նա՝ ելույթ ունենալով Europe1 ռադիոկայանի եթերում: Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծել է, որ Ֆրանսիան ցամաքային գործողություններ իրականացնելու համար խոշոր զորակազմ Սիրիա ուղարկելու պլաններ չունի:

«Ֆրանսիան լիովին կատարում է իր դերը կոալիցիայում: Այնտեղ (Սիրիայում) գտնվում են մեր ինքնաթիռները»,­-ասել է Գուլարը: Նա ընդգծել է, որ հանրապետության զինված ուժերի նախարարությունում խնդիրը տեսնում են առկա ուժերն ակտիվացնելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս