Բաժիններ՝

Հեշթեգներով լողազգեստներ. Calzedonia-ի նոր հավաքածուն

Calzedonia իտալական մակնիշն ամառային տարեշրջանի առթիվ ցուցադրել է լողազգեստների նոր հավաքածու: Այս մասին հայտնել է WWD-ն: Հուլիսի վերջին ընկերությունը պատրաստվում է գործարկել լողափի հագուստի կաստոմիզացման հատուկ առցանց-ծառայությունը:

Հաճախորդները կարող են իրենց համար ընտրել վառ կարմիր, դեղնականաչ, սպիտակ կամ սեւ գույնի լողազգեստներ: Դրանց վրա կարելի կլինի դրոշմել որեւԷ գրություն կամ էլ ընտրել արդեն գոյություն ունեցող՝ #sunkissed, #mermaid եւ Born in the 90՚s մակագրությունները: Բրենդի ներկայացուցիչների խոսքով՝ այս նախագիծն առաջին հերթին նախատեսված Է այն մարդկանց համար, որոնք հաճախ են օգտվում սոցիալական ցանցերից:

Calzedonia-ն արտադրում է գուլպաներ, կիսագուլպաներ եւ լողազգեստներ. ընկերությունը հիմնվել է 1986 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս