Բաժիններ՝

Մակրոնը մայիսի 29-­ին Պուտինին կընդունի Փարիզում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 29-­ին Փարիզում կընդունի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում:

Նշվում է, որ հանդիպումը պլանավորված է Վերսալյան պալատում: Ավելի վաղ «Կոմերսանտ»­ը՝ հղում անելով Փարիզի եւ Մոսկվայի աղբյուրների, հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 29­-ին նախապես չպլանավորված այց կկատարի Ֆրանսիա, որը նրան թույլ կտա անձամբ ծանոթանալ Ֆրանսիայի նոր նախագահի հետ:

Այցի համառ առիթ կդառնա Վերսալում Պյոտր Առաջինին նվիրված ցուցահանդեսի բացումը, բայց, հրատարակության աղբյուրների տվյալների համաձայն, այցի օրակարգը դրանով չի սահմանափակվի եւ «հագեցած կլինի»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս