Էրդողանը և Պուտինը կողմ են Սիրիայում քիմիական զենքի կիրառման կազմակերպիչներին պատժելուն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ են, որ պատժվեն սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառման կազմակերպիչները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս բարբարոսական հարձակումը չպետք է անպատիժ մնա: Այսօր պարոն Պուտինի հետ եկանք այն եզրակացությանը, որ հարձակման կազմակերպիչները պետք է պատժվեն»,- նշել է Էրդողանը: Սիրիական ընդդիմության հաղորդմամբ` ապրիլի 4-ին սիրիական Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված քիմիական հարձակման հետևանքով 80 մարդ զոհվել է, 200-ը` վիրավորվել: