![](/banners/BeFunky-design.jpg)
Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար հրաժեշտի ընթրիք է կազմակերպել
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Zlatan-1.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ակումբի 50 անդամների` խաղացողների և աշխատակիցների համար կազմակերպել է ընթրիք: Ինչպես փոխանցում է The Sun-ը, ամենայն հավանականությամբ, սա կլինի 35-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Իբրահիմովիչը վնասվածք է ստացել ապրիլի 20-ին Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում տեղի ունեցած «Անդերլեխտ»-ի հետ պատասխան խաղում և «խաղից դուրս» մնացել 9 ամսով:
Ամենայն հավանականությամբ,ամռանն Իբրահիմովիչը կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որին միացել էր նախորդ տարվա ամռանը: