Բաժիններ՝

Մերկելը բարձր է գնահատել Brexit­-ի շուրջ ԵՄ­-ի երկրների փոխըմբռնման մակարդակը

Եվրամիության երկրները մեծ փոխըմբռնում ունեն Brexit­-ի վերաբերյալ բանակցությունների հանգուցային ուղղությունների շուրջ, ինչի մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը համերկրային կառավարության անունից Բունդեսթագում հայտարարությամբ է հանդես է եկել Բրյուսելում Brexit­-ին նվիրված ԵՄ-­ի գագաթնաժողովից առաջ։

«Որքան ինձ հայտնի է, 27 երկրների ներկայացուցիչների միջեւ մեծ փոխըմբռնում կա Brexit­ի շուրջ բանակցությունների հանգուցային ուղղությունների հարցում»,-ասել է կանցլերը, հավելելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն մնացած անդամ պետությունների, այլեւ ԵՄ-­ի՝ «որպես մեկ ամբողջության» շահերին:

«Մենք մտադիր ենք միասնության հստակ ազդանշան տալ»,­-ընդգծել է Մերկելը, հավելելով, որ ապրիլի 29-­ին կայանալիք գագաթնաժողովում «ընդունվելու են բանակցությունների հիմնական ուղղությունները»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս