Գյումրիում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի
Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ ապրիլի 22-ին հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։