Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆիյոնի անվտանգությունը ԻՊ հարձակման սպառնալիքի առնչությամբ խստացվել է
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի անվտանգությունը խստացվել է` կապված նրա դեմ ահաբեկչության լուրջ վտանգի հետ, որը ծրագրում էին իրականացնել երկու մարդ: Այս մասին հայտնել է Ֆիյոնի մամուլի քարտուղար Լյուկ Շատելը:
Նա հայտնել է, որ անվտանգությունը խստացվել է ոստիկանության և մասնավոր գործակալությունների մասնագիտացված բաժանմունքների կողմից: Նշվում է, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները վտանգի ներկա մակարդակը որակել են որպես ամենավտանգավորը նախագահի մյուս թեկնածուների համեմատ:
Ապրիլի 18-ին Մարսելում ձերբակալվել էր Ֆրանսիայի երկու քաղաքացի, ովքեր նախագահական ընտրությունների առաջին փուլին ընդառաջ ծրագրում էին «ԻՊ հարձակում Ֆրանսուա Ֆիյոնի վրա»: Հայտնի է, որ ձերբակալվածները ծայրահեղական ֆրանսիացի ազգայնականներ են` 24 և 30 տարեկան: Փարիզի դատախազը հայտնել է, որ կասկածյալներից մեկի տանը հայտնաբերվել է ԻՊ դրոշն ու ջիհադական քարոզչության նյութեր: