Պետեկամուտների կոմիտեն փոփոխություններ է արել խոշոր հարկատուների չափորոշիչների հարցում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն փոփոխություններ է արել խոշոր հարկատուների չափորոշիչների հարցում։ Մասնավորապես, եթե նախկինում խոշոր հարկատու էին համարվում հաշվետու տարվա տվյալներով 1 մլրդ. դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած տնտեսվարողները, ապա այժմ շեմը կրկնակի իջեցրել են։

Խոշոր հարկատու են համարվելու նաև 500 մլն. դրամ և ավելի շրջանառություն ունեցողները։ Փաստորեն, իշխանությունն այնքան վատ վիճակում է, որ կրկնակի քիչ շրջանառություն ունեցողներին ևս խոշոր հարկատու է դիտարկում՝ այսպիսով փորձելով խստացնել հսկողությունը բիզնեսի նկատմամբ և ապահովել տնտեսության երկնիշ աճը։ Մյուս կողմից էլ՝ այս քայլով տարածքային հարկային տեսչությունների «նշանակությունն» իջեցնում են՝ ստիպելով ուշադրություն դարձնել «մանր» բիզնեսի վրա։ Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ազատվել էր նաև խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանից՝ նրա փոխարեն բերելով Մանվել Եգանյանի տնտեսագիտության դոկտոր փեսային՝ Արմեն Սաֆարյանին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս