Բաժիններ՝

ԱՄՆ­-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են «բոլոր ռումբերի մոր» փորձարկումների տեսագրությունը

ԱՄՆ­-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են երկրի տնօրինության տակ առկա GBU­-43B-­ի՝ ամենահզոր ոչ միջուկային ռումբի փորձարկումներն այն բանից հետո, երբ ապրիլի 13-­ին Աֆղանստանում ռումբը նետվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա։

ԱՄՆ-­ը «բոլոր ռումբերի մոր» փորձարկումները կատարել է 2003 թվականին Ֆլորիդայի զինափորձարանում: Մինչ օրս այն ոչ մի անգամ չի կիրառվել մարտում: Ընդամենը Պենտագոնի զինանոցում կա 14 նման ռումբ:

Ապրիլի 13-­ին ԱՄՆ­-ը GBU­-43B ռումբ է նետել զինյալների դիրքերի վրա Աֆղանստանի Նանգարհարի նահանգում: Ինչպես հայտարարել էՍպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը, այդպիսի հզոր ռումբն անհրաժեշտ էր ոչնչացնելու համար թունելների եւ քարանձավների այն համակարգը, որն ահաբեկիչներն օգտագործում էին տեղաշարժվելու եւ հարձակումներ գործելու նպատակով: 9,5 տոննա զանգվածով լցքը նետվել է ՄՍ-­130 ինքնաթիռից: ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն այս գործողությունը որակել է «շատ հաջող առաքելություն»:

Հասցված վնասի մասշտաբն այժմ գնահատվում է ամերիկյան հրամանատարության կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս