Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումը հետաձգվեց. «Բորուսիայի» ավտոբուսի մոտակայքում պայթյուն է որոտացել
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում այսօր պետք է տեղի ունենար «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» հանդիպումը: Սակայն, ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, Գերմանիայի Դորտմունդ քաղաքում պայթյուն է որոտացել «Բորուսիայի» ավտոբուսի մոտակայքում՝ դորտմունդյան ակումբի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտից 10 կմ հեռավորությամբ: Միջադեպի արդյունքում տուժել է թիմի պաշտպան Մարկ Բարտրան:
Գերմանական ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ խաղը հետաձգվել է: Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 12-ին, Երևանի ժամանակով 20:45-ին: