Ստոկհոլմի օկրուգային դատարանը կալանքի տակ վերցրեց ահաբեկչության ենթադրյալ կատարողին
Ստոկհոլմի օկրուգային դատարանը դատախազության պահանջով կալանքի տակ է վերցրել ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարող 39-ամյա Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Նիստն անցել է դռնփակ՝ անվտանգության ուժեղացված միջոցներով: Նիստի սկզբում Աքիլովը խոստովանել է իր մեղքը։
Դատախազությունը պետք է մեղադրանքն առաջադրի մինչեւ այս տարվա մայիսի 11-ը: Դատարանի վճռով՝ ձերբակալվածը նաեւ պետք է անցնի դատահոգեբուժական փորձաքննություն: Ռահմաթ Ակիլովը համագործակցում է ոստիկանության եւ հետաքննության հետ: Այս մասին հայտարարել է ձերբակալվածի փաստաբան Յուհան Էրիքսոնը:
«Ես չեմ կարող հայտնել, թե այսօր ինչ է խոսվել դատավարության ընթացքում: Իմ սպասարկյալը պատասխանում է հարցերին եւ համագործակցում է ոստիկանության հետ»,-նշել է նա:
Ոստիկանությունը կատարել 1 շուրջ 600 հարցաքննություն, հավաքել է բազմաթիվ հանցանշաններ՝ տեխնիկական ապացույցներ, հսկման տեսախցիկների տեսագրություններ, լուսանկարներ, որոնք ապացուցում են Ակիլովի հանցանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: