Բաժիններ՝

Սինձո Աբեն հանդես է եկել ջրածնի վրա հիմնված տնտեսություն կառուցելու օգտին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ է համարում շարժվել դեպի ածխաջրածիններից հրաժարումը որպես էներգիայի աղբյուր եւ աստիճանաբար անցնել ջրածնի հիման վրա էկոլոգիապես մաքուր վառելիքային մարտկոցներին:

Այս մասին նա հայտարարել է ապրիլի 11-­ին Տոկիոյում նոր էներգետիկայի հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցությունում՝ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

«Մեր նպատակն է աշխարհում առաջինը կառուցել հասարակություն՝ հիմնված ջրածնի օգտագործման վրա»,­-ընդգծել է վարչապետը: Նա հայտնել է, որ այս տարվա ընթացքում կառավարությունը կմշակի այս ուղղությամբ գործողությունների բազային ռազմավարություն:

Մասավորապես, 2020 թվականին Ճապոնիայի ճանապարհներին կլինեն շուրջ 40 հազար մարդատար ավտոմոբիլ եւ ավտոբուս՝ ջրածին օգտագործող վառելիքային մարտկոցներով: Մթնոլորտի թթվածնի հետ դրա միացության ժամանակ արտադրվում է էլեկտրաէներգիա, որը գործողության մեջ է դնում շարժիչը, իսկ մթնոլորտ է արտազատվում սոսկ անվնաս ջրի գոլորշի:

2030 թվականին երկրում ջրածնով աշխատող գրանցված ավտոմեքենաների թիվը ենթադրվում է հասցնել 800 հազարի: Դրա համար պլանավորվում է ավելի քան եռակի նվազեցնել այդ ավտոմոբիլների գները՝ դրանց արժեքը հասցնելով մոտավորապես մինչեւ 2 միլիոն իենի (շուրջ 18 հազար դոլարի), հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս