ԱՄՆ արդեն վստահ չէ, որ Աշ-Շայրատ ավիաբազայում քիմիական զենք է եղել. Reuters
ԱՄՆ-ը չի կարող լիարժեք վստահությամբ հաստատել, որ Սիրիայի Հոմս քաղաքի Աշ-Շայրատ ավիաբազայում, որը ենթարկվել է ԱՄՆ հրթիռակոծմանը, եղել է քիմիական զենք: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան պաշտոնատար անձանց:
Միաժամանակ, ապրիլի 6-ին Պենտագոնի ներկայացուցիչները վստահ էին իրենց գնահատականներում: Այսպես, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Դևիսշի խոսքով, «տվյալ ավիաբազան օգտագործվել է քիմիական զենք պահպանելու համար»:
Նա վստահեցրել է, որ ինքնաթիռներն այդ ավիաբազայից թռչել են ապրիլի 4-ին և իբր ավիահարված հասցրել` օգտագործելով քիմիական զենք Իդլիբի խաղաղ սիրիացիների ուղղությամբ: