Սերժ Սարգսյանը որոշումը միանձնյա կայացրել է. առանցքային պաշտոններ զբաղեցնողները հայտնի են. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/serj-sargsyan_640x420.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Նրա նշանակումը կապված է Կարապետյանների ընտանիքի՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին ցուցաբերված աջակցության հետ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահ, Սամվել Ֆարմանյանը կգլխավորի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: