Բաժիններ՝

Չինացի ինժեներն «ամուսնացել է» ինքնաշեն ռոբոտի՝ Ին Ինի հետ

Չինաստանի Չժենչզյանի նահանգի Հանչժոու քաղաքում Huawei ընկերության նախկին աշխատակիցն «ամուսնացել է» ինքնաշեն ռոբոտի հետ: Այդ մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:

31­-ամյա ինժեներ Չժեն Ցզյացզյան «ամուսնացել է» իր ռոբոտի հետ, որին նա անվանել է Ին Ին: Արարողությանը ներկա են եղել տղամարդու մայրն ու ընկերները: «Հարսնացուին» հագցրել են սեւ կոստյում՝ կիսաշրջազգեստով, իսկ գլխին կարմիր գլխաշոր են կապել: Ամուսնության պաշտոնական գրանցման մասին չի հաղորդվում:

Ինժեներն Ին Ինին պատրաստել է անցյալ տարի: Ռոբոտը գիտի մի քանի բառ, կարողանում է ճանաչել պատկերները եւ տարբերում է չինական հիերոգլիֆները: Ապագայում Չժենը հույս ունի կատարելագործել մեքենան, որպեսզի այն կարողանա ինքնուրույն տեղաշարժվել եւ օգնել տնային գործերում:

Ինչպես պնդում է Չժեն Ցզյացզյայի ծանոթներից մեկը, ինժեները որոշել է ռոբոտի հետ ամուսնանալ, որովհետեւ չի կարողացել աղջիկ գտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս