![](/banners/BeFunky-design.jpg)
Գյումրիում խոչընդոտել են ՀԺ-ի լրագրողի աշխատանքը. armtimes.com
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/c4c871a339932728179cd8e929513fe2.jpg)
Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում խոչընդոտվել է armtimes.com-ի լրագրողի աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է armtimes.com-ի Գյումրիի թղթակիցը, վերջինիս թույլ չեն տվել մտնել 32/31 ընտրատարածք, որը տեղակայված է երկաթգծի Գյումրու վարչական շենքում:
Կայքի թղթակիցը մոտ մեկ ժամ թակել է ընտրատեղամասի փակ դուռը և պարբերաբար դեպքի մասին տեղեկացրել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ու 32 ընտրատարածքի նախագահ Մարզպետունի Մարգարյանին: Լրագրողն ընտրատեղամաս մտել է երկարատև պայքարից հետո։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Մանրամասները՝ կայքի տեսանյութում: