Բաժիններ՝

Հաշվի առնելով քննադատությունը՝ Ռոնալդուն ցանկանում է հեռացնել իր արձանի կնճիռները

Վերջին օրերին համացանցում քննարկում են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կիսանդրին: Ֆուտբոլիստի արձանը դարձել է քննարկումների և ծաղրի առարկա, քնաի որ ընդհանարպես նման չէ ֆուտբոլիստին: Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի շնորհիվ էլ այս կիսանդրին դարձել է սոցիալական մեդիայում դարձել է մեմ:

Արձանի հեղինակ Մանուել Սանտուշը նշում է, որ անգամ Հիսուսն էր դուր գալիս ոչ բոլորին:

«Ճաշակի հարց է: արձանի համար գտել եմ Ռոնալդուի լուանկարները համացանցում»,- նշել է Սանտուշը:

Չնայած այն բանին, որ կիսանդրու հեղինակը նշել է, որ Ռոնալդուն գոհ է մնացել իր աշխատանքից, իսպանական մամուլը գրում է, որ կան խնդիրներ, որոնք Ռոնալդուն ցանկանում է ուղղել: Խոսքը մասնավորապես արձանի վրա քանդակված կնճիների մասին է: Ֆուտբոլիստը եղբոր միջոցով խնդրել է Սանտուշին հեռացնել արձանի բոլոր կնճիռները:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Ռոնալդուի կիսանդրին տեղակայված է Մադեյրայի օդանավակայանում, որը անվանակոչվել է Ռոնալդուի անունով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս