ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և «Ելք». առաջատար եռյակը
Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն առաջիկա կիրակի, ապա ըստ ընտրատարածքների, առաջին տեղում ձայների մեծամասնությամբ առաջատար դիրքում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 32 տոկոսը: ՀՀԿ-ին հաջորդում է ԲՀԿ-ն` 22 տոկոսով: Երրորդ տեղում «Ելք» դաշինքն է:
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դրական կարծիք ունի հարցվածների 73 տոկոսը: Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին դրական է վերաբերվում հարցվածների 72 տոկոսը:
Հարցումն իրականացրել են «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա» եւ «Gallup Organization» մասնագիտացված կազմակերպությունները, որոնք հանրային կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացրել:
Հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիների մեծ մասը քաղաքական տեղեկատվություն ստանալու համար օգտվում է հեռուստատեսությունից: Երկրորդ տեղում ինտերնետն է:
Հարցումներն անցկացվել են 1005 բնակչի շրջանում` դեմ առ դեմ մեթոդով` մարտի 18-27-ը: Հարցվածների արձագանքների մակարդակը կազմել է 70 տոկոս, հարցման արդյունքների սխալի լուսանցքը չի գերազանցում 3,2 տոկոսը, տվյալների վստահության մակարդակը` 95 տոկոս:
Ապրիլի 2-ին Gallup International գործակալությունը իրականացնելու է նաև Էքզիթ-Փոլ: