Հաքերները «կոտրել են» Facebook-ում Օլանդի էջը
Ցանցահենները Facebook-ում «կոտրել են» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի էջը եւ այնտեղ զետեղել հրավեր պետության ղեկավարի «պաշտոնաթողության առթիվ երեկույթի»: Այս մասին հաղորդել է Europe1 ռադիոկայանը։
Միջոցառումը, հայտարարության համաձայն՝ պետք է կայանա մայիսի 7-ին ժամը 20:00-ին Ելիսեյան պալատում: Նախագահի էջում գրառումը մնացել է շուրջ մեկ ժամ, ինչից հետո հեռացվել է, նշել է BFMTV-ն: Ենթադրվում է, որ ցանցահենային գրոհի հետեւում կանգնած են «Հանուն Ֆրանսուա Օլանդի պաշտոնաթողության» շարժման ակտիվիստները:
Նրանսիայում նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: Ֆրանսուա Օլանդի լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 15-ին: