Մեծ Բրիտանիան մտադիր չէ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին իր անդամակցության դադարեցումը փոխհատուցելու համար խոշոր դրամական գումարներ չի վճարի Եվրամիությանը: Այդ մասին Միացյալ Թագավորության ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը հայտարարել է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լոնդոնի կողմից որպես «հրաժարադրամ» Բրյուսելին մինչեւ 50 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 58 մլն եվրո) հնարավոր վճարման վերաբերյալ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
«Իրականում Եվրահանձնաժողովից մենք նմանօրինակ հարցումներ չենք ստացել,-հայտարարել է Դեւիսը:Մեր դիրքորոշումն այդ առումով շատ պարզ է. մենք կկատարենք բոլոր պարտավորությունները, քանի որ օրինապահ երկիր ենք: Սակայն ինչինչ խոշոր դրամական գումարների վճարումներ մեր երկրի կողմից մի սպասեք»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են բրիտանական ԶԼՄ-ները, Brexit-ի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այժմ աշխատանք է տանում, որպեսզի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ գործարքը նախատեսի Մեծ Բրիտանիայի մնացած բոլոր պարտավորությունների մարում 50 մլրդ եվրոյից մինչեւ 60 մլրդ եվրոյի չափով:
Խոսքը, մասնավորապես, ԵՄ-ում բնակվող բրիտանացիներին կենսաթոշակների վճարման, վարկերի, ինչպես նաեւ մյուս կարիքները հոգալու գծով երաշխիքների տրամադրման մասին է: Այդ գումարի վերջնական չափի որոշումը պետք է դառնա Brexit-ի շուրջ Եվրամիության եւ Միացյալ Թագավորության իշխանությունների միջեւ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը:
Մարտի 29-ին բրիտանական կառավարության ղեկավարը Եվրամիության իշխանություններին նամակով ծանուցել է ԵՄ-ի կազմից երկրի դուրս
գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: