Դանդաղեցված ռեժիմով ցուցադրել են մոծակի թռիչքը
                                    Ճապոնացի եւ բրիտանացի կենդանաբաններն ուսումնասիրել են մոծակի թռիչքի աերոդինամիկան: Դրա համար նրանց պահանջվել է դանդաղեցված ռեժիմով զննել օդում միջատի տեղափոխումը։
Մոծակի թեւերի անկյունային բացվածքը կազմում է ընդամենը 40 աստիճան, ինչը կիսով չափ փոքր է, քան մեղուներինը: Համապատասխան հետազոտությունները եւ տեսանյութերը մատչելի են Nature-ի կայքում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    