«Բազմաթիվ տեղերում սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները բողոքում են». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետությանը: Նա նշեց, որ բազմաթիվ տեղերում սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները բողոքում են կառավարիչների ոչ պատշաճ գործունեությունից, սնանկության գործընթացի չափազանց երկար տևելուց, աշխատավարձերի ուշացումից և այլ խնդիրներից:
Վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց եռմասյա ժամկետում կառավարություն ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործառույթների արդյունավետության բարձացման առաջարկություններ.
«Այստեղ, տիկի՛ն Հովհաննիսյան, ես նաև կխնդրեմ Ձեզ որպեսզի այս հանձնարարականը կատարելու ընթացքում կարողանանք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, սնանկության հասնելուց առաջ կարողանանք տիրապետել, որպեսզի այդ վիճակին չգանք, չհասնենք, որովհետև երբ հասնում ենք էդ վիճակին, դրա վրա ազդելու պրակտիկորեն հնարավորություն այլևս չունենք»:
Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, որ փորձել են նման մի մոտեցում կիրառել, բայց այժմ այլ գործիքակազմ հաշվի կառնեն, որ պրոցեսը ավելի սահուն լինի: