Samsung-ը հայտարարել է նորոգված Galaxy Note 7-ը վաճառքի վերադարձնելու մասին
Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարելէ, որ պլանավորում է սկսել Galaxy Note 7 սմարթֆոնի շտկված տարբերակի վաճառքը, որի արտադրությունն ավելի վաղ դադարեցվել էր կուտակիչների պայթյունի բազմաթիվ դեպքերի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Թե որ շուկաներում կվաճառվեն վերափոխված «յոթերը», արտադրողը կորոշի կարգավորող մարմինների եւ տրանսպորտային գործակալությունների հետ բանակցություններից հետո:
Ավելի վաղ ZDNet պորտալը, վկայակոչելով հարավկորեական Hankyung հրատարակությունը, հաղորդել է, որ Samsung-ը պլանավորում է նորոգված սմարթֆոնները վաճառել սոսկ զարգացող երկրների շուկաներում, մասնավորապես, Հնդկաստանում եւ Վիետնամում: