Բաժիններ՝

Դեռահասը ռեկորդ է սահմանել՝ գլուխկոնծի տալով գլխով ջարդելով բետոնե բլոկները

Քերիմ Ահմետսպախիկը՝ թեքվանդոյի 16­-ամյա բոսնիացի վարպետը, համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ 35 վայրկյանում գլխով ջարդելով 111 բետոնե բլոկներ, տեղեկացնում է Daily Mail­-ը:

Ռեկորդը սահմանվել է մարտի 25­-ին Վիսոկո քաղաքում: Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է պատանի չեմպիոնը գլուխկոնծի տալիս բետոնի բլոկների վրայով եւ ջարդում դրանք:

Դրանից հետո հնչում են հանդիսականների որոտալից ծափահարությունները: Քերիմն ինքը ռեկորդը սահմանելուց հետո շնորհակալություն է հայտնել «բոլոր նրանց, ովքեր իրեն օգնել են հասնելու նպատակին»՝ ծնողներին եւ մարզչին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=RyC9dsYDvAw

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս