Բաժիններ՝

Մխիթարյանի հաղորդագրությունը Մոուրինիոյին՝ հավաքականի խաղից հետո

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում չի եղել փետրվարի 11-ից: Այս մասին գրել է Manchester Evening News-ը՝ վերլուծելով Հենրիխի մարզավիճակը հիմա:

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանն իր մարզավիճակի մասին հաղորդագրություն ուղարկեց Մոուրինիոյին՝ հավաքականի կազմում գոլ խփելով:

Աղբյուրը նշում է, որ Հենրիխը ցույց տվեց, թե որքան թարմ է: Հայաստանի հավաքականն այլևս չի խաղալու մինչև հունիսի 10-ը: Սա կարող է հուշել Ժոզեին, որ Մխիթարյանի ուժերը կարելի է օգտագործել հիմա՝ վերադարձնելով նրան մեկնարկային կազմ:

«Ապրիլի 9-ին Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի` «Վեսթ Բրոմվիչի» հետ հանդիպումը կարող է հրաշալի հնարավորություն լինել Մխիթարյանին մեկնարկային կազմ վերադարձնելու համար»,- նշում է աղբյուրը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս