«Սաթոնի» 125 կիլոգրամանոց նախկին դարպասապահը 17 րոպեում ոչնչացրեց հսկայական ճաշը և նույնիսկ չհոգնեց
Հնարավոր է, Ուեյն Շոուն հիմա ավելի շատ է կշռում:
Շոուն մասնակցել է Tombstone Challenge-ին՝ մեքսիկական ռեստորանների ցանցի ակցիային: Ըստ Challenge-ի պայմանների՝ հաճախորդը կարող է չվճարել ճաշի համար, եթե մսից և խավարտներից բաղկացած հսկայական չափաբաժինն ուտի որոշակի ժամանակում:
Ուեյն Շոուն ճշգրտորեն կատարեց առաջադրանքը և ոչնչացրեց ամբողջ չափաբաժինը:
46-ամյա Շոուն «Սաթոն Յունայթեդի» երկրոդ դարպասապահն է: Նա հռչակվեց այն բանից հետո, երբ տեսախցիկների առջև մեծ կտոր կարկանդակ կերավ «Արսենալի» դեմ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղի ընթացքում:
«Արսենալի» հետ խաղից հետո Շոուն հեռացվեց «Սաթոնից»:
https://twitter.com/FootballVines/status/846034843771305984
Պատրաստեց Անի Գաբուզյանը