«Չելսին» մտադիր է «Ռեալին» առաջարկել 65 մլն եվրո՝ Մորատայի համար
«Չելսիի» ղեկավարությունը պլանավորում է ամռանը փոփոխություն կատարել թիմի հարձակման գծում և կփորձի ստորագրել «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային: Ֆուտբոլիստն ինքը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել պահեստայինի կարգավիճակից և պատրաստ է հեռանալ «Ռեալից» մրցաշրջանի ավարտից հետո: «Չելսի» տեղափոխվելու շարժառիթներից մեկը կարող է լինել «կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Իտալացին Մորատայի հետ աշխատել է «Յուվենթուսում», որտեղ ֆուտբոլիստը մեծ առաջընթացի է հասել:
Տրանսֆերի գինը կարող է կազմել 65 մլն եվրո:
Մորատան անցկացրել է 34 խաղ, որոնցում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը