Hamilton-ը նոր եռանկյունի ժամացույցներ է թողարկել
Hamilton ժամացույցի մակնիշը BaselWorld-ում ներկայացրել է Ventura եռանկյունի ժամացույցների շարքի նոր մոդելները՝ նվիրված այդ հավաքածուի 60-ամյակին։ Նորույթների թվում է Ventura Classic S & L մոդելը՝ կվարցե մեխանիզմով ոսկե PVD-պատվածքով կորպուսում, սպիտակ թվացույցով:
Կվարցե ժամացույցների մյուս տարբերակը Classic S & L ն է՝ թվացույցին 3-Dպրինտով: Ventura Skeleton երրորդ մոդելի թվացույցը կմախքայնացված է.
կտրվածքների միջով կարելի է տեսնել ավտոմատ մեխանիզմի աշխատանքը: Hamilton ընկերությունը հիմնվել է1892 թվականին Լանկաստերում (Փենսիլվանիայի նահանգ, ԱՄՆ):
Առաջին մոդելը եղել է Broadway Limited ժամացույցը, որը լայնորեն օգտագործում 1-ին երկաթուղիների աշխատողները: 1970 թականին առեւտրանիշը թողարկվել է աշխարհում առաջին 1լեկտրոնային ժամացույցը:
Մակնիշի մոդելները հաճախ են նկարահանվել կինոյում. առաջինը դարձել է «Ջրասուզորդները» (1951) ֆիլմը, ավելի ուշ Hamilton է կրել Էլվիս Փրեսլին «Երկնագույն Հավայի» կինոնկարում: Ներկայում առեւտրանիշը պատկանում 1 Swatch Group-ին, ժամացույցներն արտադրվում են Շվեյցարիայում: